Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-15

Փաշինյանը պատասխանել է գազի գնի բարձրացման մասին հարցին

16.05.2020, 15:51
Փաշինյանը պատասխանել է գազի գնի բարձրացման մասին հարցին
Փաշինյանը պատասխանել է գազի գնի բարձրացման մասին հարցին
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հիմա լավագույն ժամանակաշրջանը չէ գազի գների բարձրացման մասին խոսելու համար։

«Ինչպես գիտեք, «Գազպրոմ Արմենիան» սակագնի վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Մեր քաղաքական խորհրդակցությունները (Ռուսաստանի հետ) շարունակվում են, այս պահին, ցավոք, որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել», – ասաց նա։ 

«Էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ` մանավանդ հաշվի առնելով կորոնավիրուսի ճգնաժամն ու դրա սոցիալական խնդիրները։ Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ», – նշեց վարչապետը։–0–