Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Փոխնախարար. 2022թ.–ի փետրվարի 1–ից մեկնարկում է Հայաստանի էներգաշուկայի փուլային ազատականացումը

29.09.2021, 23:24
2022թ.–ի փետրվարի 1–ից մեկնարկում է Հայաստանի էներգետիկ շուկայի փուլային ազատականացումը
Փոխնախարար. 2022թ.–ի փետրվարի 1–ից մեկնարկում է Հայաստանի էներգաշուկայի փուլային ազատականացումը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2022թ.–ի փետրվարի 1–ից մեկնարկում է Հայաստանի էներգետիկ շուկայի փուլային ազատականացումը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Էլեկտրաէներգիայի շուկայի և առևտրի ազատականացման ծրագրերը» շնորհանդեսի ժամանակ։

Ինչպես նշեց Վարդանյանը, շուկայի ազատականացման գլոբալ գործընթացը սկսվել է դեռևս 2018թ.–ին և այս պահին գտնվում է եզրափակիչ փուլում։ Ծրագրի իրականացման համար ԱՄՆ–ի միջազգային համագործակցության գործակալությունը (USAID) Հայաստանին տրամադրել է 8,5մլն դոլարի դրամաշնորհ։

«2022թ.–ի փետրվարի 1–ից պետք է սկսվի փուլային ազատականացումը, ինչը նշանակում է, որ որոշ կայաններ արդեն չեն ունենա ՀԾԿՀ–ի կողմից ձևավորված սակագին, այլ կսկսեն վաճառել իրենց էլեկտրաէներգիան շուկայում առկա պահանջարկի և առաջարկի արդյունքում ձևավորված գնով։ Նրանք կդառնան մեծածախ առևտրի շուկայի մասնակիցներ, որի սուբյեկտները շուկայական պայմաններում ձեռք կբերեն այդ էլեկտրաէներգիան», – ասաց նա։

Նա ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի շուկայի փուլային ազատականացումը կապահովի հավասար մրցակցային պայմաններ, կնպաստի սակագների կայունացմանը, նոր մակարդակի վրա կբարձրացնի տարածաշրջանային համագործակցությունը։

«էլեկտրաէներգիայի շուկայի և առևտրի ազատականացման ծրագրի» գործունեությունն իրականացվում է երեք առանցքային ուղղություններով` էլեկտրաէներգետիկ շուկայի զարգացում, մատակարարումների դիվերսիֆիկացում և Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի խթանում։

Ծրագրի նպատակներն են Հայաստանի կառավարության աջակցությունը էլեկտրաէներգիաի շուկայի բարեփոխումների անցկացման գործում, Հայաստանում կարգավորման պրակտիկայի դյուրացմանն ուղղված աշխատանքը` հաշվի առնելով ԵՄ դիրեկտիվները, աջակցություն ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծման հարցում` մրցունակության բարձրացման նպատակով, էլեկտրաէներգետիկայի և տարածաշրջանային առևտրի զարգացումը։–0–