Պուտին. Հայաստանի տնտեսություն արված բոլոր կապիտալ ներդրումների 40%–ն ունեն ռուսական ծագում

«Մենք ունենք սոլիդ ապրանքաշրջանառություն։ Միաժամանակ նախորդ տարի տարբեր պատճառներով, բայց առաջին հերթին, իհարկե, կորոնավիրուսային համավարակի հետ կապված մենք նկատում ենք որոշակի նվազում։ Վստահ եմ, որ ամենամոտ ժամանակներում մենք կարող ենք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլ շարժվել առաջ», – ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ կողմերի ստեղծած միջկառավարական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է։
«Դուք ամենաակտիվ ձևով աջակցում եք դրա գործունեությանը, և մեր փոխվարչապետ Օվերչուկը կանոնավոր կերպով այցելում է Երևան։ Վերջերս դուք նրան ընդունել եք, նա ձեզ զեկուցել է, թե ինչպես է ուրվագծվում փոխգործակցությունը տարածաշրջանում` հաշվի առնելով հետպատերազմյան վիճակը», – ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ կարևորագույն բաղադրիչներից է տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնման հնարավորությունը, որպեսզի Հայաստանը ստանա զարգացման նոր հնարավորություններ։
«Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է», – կարծում է նա։
Ինչպես ապրիլի կեսին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Նովոյե վրեմյա» հայկական թերթին տված հարցազրույցում, հայկական կողմի տվյալներով, ռուսական կուտակված ներդրումները, 2020թ.–ի երրորդ եռամսյակի տվյալներով, գերազանցել են 2,1 մլրդ դոլարը կամ համախառն օտարերկրյա կապիտալային ներդրումների 40%–ը, որոնցից ուղիղ ներդրումներին բաժին է հասնում 1,7 մլրդ դոլարը` ընդհանուր մասնաբաժնի 41,7%–ը։–0–