Рейтинг@Mail.ru
USD
395.78
EUR
418.74
RUB
3.99
GEL
142.32

Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են 360մ թունելի կառուցման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները

07.11.2024, 13:12
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 150 մլն դոլար է հատկացրել ճանապարհի այս հատվածի կառուցման համար
Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են 360մ թունելի կառուցման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են 360մ թունելի կառուցման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի։ Այդ մասին հաղորդել են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։

Հիմնադրամը 150 մլն դոլար է հատկացրել ճանապարհի այս հատվածի կառուցման համար։ 

EFSD ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 32 կիլոմետր ճանապարհ, երկու թունել (360 և 520 մետր) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը գերազանցում է 720 մետրը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամը։

Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցության ընդհանուր ծավալը Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրին կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար։ Ճանապարհն անցնում է ՀՀ 5 մարզով և Երևանով։ Այս ճանապարհից տարեկան օգտվում է մոտ 1.5 մլն մարդ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա հայ արտադրողների համար բարելավել շուկաների հասանելիությունը և էապես մեծացնել երկրով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամն ավելի քան 9 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։ Հիմնադրամի նպատակն է նպաստել անդամ երկրների տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը։