Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար

19.03.2024, 13:02
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ ՌԲԿ-ն այսօր հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի «դուստրը»):

Երկրի բանկերի մեծ մասում «МИР» քարտերի աշխատանքի դադարեցման մասին է հայտնում նաև ՌԲԿ–ի աղբյուրը ռուսական վճարային շուկայում։ Վճարային քարտերի ազգային համակարգի (НСПК) ներկայացուցիչը նշել է, որ «МИР» վճարային համակարգն իր կողմից չի սահմանափակում արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքը։ Սակայն այլ պետությունների բանկերն ինքնուրույն են կայացնում իրենց սարքերի ցանցում «МИР» քարտերիկ ընդունման մասին որոշումը։

«ԱՌԿԱ» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է  ՀՀ կենտրոնական բանկ և Armenian Card վճարային համակարգ։–0–