ՌԴ–ում բողոքել են հայկական կոնյակի որակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ռուսական մամուլում հրապարակում է հայտնվել՝ հիմնված «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ ուսումնասիրության վրա՝ Ռուսաստանում վաճառվող հայկական կոնյակի վերաբերյալ։
Հետազոտության հեղինակները նշում են, որ դաշնային մանրածախ ցանցերի խանութներից գնվել է հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքանիշերի կոնյակի 200 նմուշ
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նմուշներն ուղարկվել են անալիզի Գարեջրագործության, ոչ ալկոհոլային և գինեգործության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա: Արդյունքում արձանագրվել է, որ «կոնյակի 177 նմուշում (այսինքն՝ 89%) հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ, և միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել ԳՕՍՏ–երին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը»:
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել այս հրապարակումը։ Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ «Նախարարությունը դեռևս պաշտոնական ծանուցում և հետազոտության հիմքերը չի ստացել, կանդրառնանք թեմային փաստերին ծանոթանալուց հետո»։