«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
31.03.2023,
21:42
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան, հաղորդում է Առաջին լրատվականը՝ հղում անելով ТАСС-ին:
«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և տեսչության անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր,«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել երկրի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի սերտիֆիկացումը Ռուսաստան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև կայացել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-24-ը Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում տեսչության անցկացրած ուսումնասիրության արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է ռուսաստանցի սպառողների համար հայկական անասնաբուժական ծառայության կողմից արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության հարցը:
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի իրականացրած աշխատանքի արդյունքներով:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ Հայաստանից ռուսաստանյան շուկա կաթնամթերքի մատակարարումների աճ է նկատվում: Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել:-0-