Ռուսաստանը չունի տնտեսական հետաքրքրվածություն «Զանգեզուրի միջանցքում»․ ՀՀ նախկին փոխվարչապետ (ՎԻԴԵՈ)
03.11.2023,
11:26
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։
«Նմանատիպ տնտեսական հետաքրքրություն կա, հիմնականում, Միջին Ասիայի և Ադրբեջանի տնտեսությունները դեպի Արևմուտք, առաջին հերթին ռեսուրսների տեսակետից օգտագործելու համար։ Այնպես չէ, որ իրենք ճանապարհ չունեն, իրենք ուզում են սահմաններ ունենալ», – նշեց նա։
Այս կապակցությամբ Գաբրիելյանն ավելացրեց, որ «միջանցք», «սահման» հասկացությունները հարկավոր է ճշտել, ովքեր այդ հարցերով զբաղվում են՝ թե իրենք ինչ են ուզում, ինչ տրամաբանությամբ են ուզում, այդ տրամաբանության մեջ սուվերենության աստիճանը ինչքա՞ն է։
«Անհայտները չափազանց շատ են, որպեսզի գնահատականներ տանք », – պարզաբանեց նա։
Տնտեսագետի խոսքով, այլ հավասար պայմաններում դա նշանակում է ռեսուրսների ավելի հեշտ հոսք դեպի Արևմուտք, որը նշանակում է ռուսական ենթակառուցվածքների ավելի քիչ օգտագործում և նշանակում է, որ հետաքրքրությունը հիմնականում այս երկրների տնտեսությունները դեպի Արևմուտք ուղղորդելն է, հատկապես հումքային տեսակետից։
«Այլ խոսքերով, հետաքրքրությունն Արևմուտքինն է և այդ երկրները», – ավելացրեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե հետաքրքրվա՞ծ է, արդյոք, Ռուսաստանը, որ այդ բոլորը հոսքերը շարժվեն Հայաստանով՝ նախկին փոխվարչապետը նշեց, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ հնարավորինս վերահսկություն ունենա, ոչ թե որ այդ ամենը գնա Հայաստանով։
«Նրանք նույն ջերմեռանդությամբ աշխատում են Ադրբեջանի հետ։ Հիմնական մայրուղին, որը կապում է իրենց տնտեսությունն Իրանի հետ և Հյուսիս–Հարավ իրենց ապրանքային հոսքն են ապահովում, ուղղվածությունը Ադրբեջանի կողմն է, ոչ թե Հայաստանի», – հայտարարեց նա։
Գաբրիելյանը նաև նշեց, որ Ռուսաստանը «հեջավորում է» իր տակտիկաները, և դեռևս փաստ չէ, որ Ռուսաստանն ընտրում է Հայաստանին՝ որպես տնտեսական գործունեության միջնորդ։
«Նրանց հիմնական կապուղին մշտապես եղել է Ադրբեջանը», – ավելացրեց նա։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով, Սյունիքի մարզում (Իրանի հետ սահմանակից), այնտեղ նախատեսվում է կառուցել ճանապարհ և երկաթուղի։
ԶԼՄ–ներում պարբերաբար շրջանառվում են լուրեր այս «միջանցքի» հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին։
Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրեր չկան և չեն կարող լինել։ Երևանը մերժում է «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցությունների հնարավորությունը և պնդում է հարգել այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որով անցնելու են հաղորդակցությունները։-0-