Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը. նախարար

11.09.2023, 17:49
Ռուսաստանն այժմ պարզապես դիտարկում է էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ
Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանն այժմ պարզապես դիտարկում է էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։

«Առաջին փուլում մենք պայմանավորվում ենք Թեհրանի և Բաքվի հետ օգտագործել առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ խոսքը ռուսական կողմից 300 ՄՎտ ծավալի մասին է։

«Նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրված են: Տեսնենք, թե ինչպես կանցնի»,- ասել է Շուլգինովը։-0-