Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

31.01.2025, 09:19
Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները
Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:

Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: 

Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2024 թ. իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ Սևանա լճում ձկան պաշարների նվազման բացասական ռիսկերի գնահատման և ձկնային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թ. հունիսի 1-ը։