Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Տարածաշրջանում սպասվում է տնտեսական աճի բարձր տեմպի թուլացում՝ մինչև 4,2%. ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն

06.09.2023, 18:28
Նրա խոսքով, տարածաշրջանը գտնվում է կապիտալի և ֆինանսների հոսքերի խաչմերուկում և կենտրոնական բանկերը դրան պետք է արդյունավետ արձագանքեն
Տարածաշրջանում սպասվում է տնտեսական աճի բարձր տեմպի թուլացում՝ մինչև 4,2%. ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Տարածաշրջանում սպասվում է ներկայիս տնտեսական աճի բարձր տեմպի թուլացում՝ մինչև 4,2 տոկոս, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Դիլիջանում:

Նրա խոսքով, տարածաշրջանը գտնվում է կապիտալի և ֆինանսների հոսքերի խաչմերուկում և կենտրոնական բանկերը դրան պետք է արդյունավետ արձագանքեն:

Թեպետ անորոշություններն ու ռիսկերը ներկայում չեն նվազում, այնուամենայնիվ, նա կոչ է արել խորհել տարածաշրջանում զարգացման հեռանկարների մասին, որոնք սերտ փոխկապակցված են նաև նոր միտումների` թվային արժույթի, թվային տնտեսության զարգացման հետ:

Առաջիկա տարիները, ըստ նրա, կարևոր են հատկապես այդ ռիսկերին արձագանքելու արդյունավետության տեսանկյունից:-0-