Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Տավուշում կկառուցվեն 30 մլն դրամի արևային կայաններ

29.07.2020, 20:22
Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն
Տավուշում կկառուցվեն 30 մլն դրամի արևային կայաններ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Տավուշում կկառուցվեն 30 մլն դրամի արևային կայաններ, այսօր հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։ 

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով նախատեսվում է արևային կայանների տեղադրում` Նոյեմբերյան խոշորացված համայնքում: 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, արևային առաջին կայանն արդեն տեղադրվել է Նոյեմբերյանի մշակույթի տան տանիքին: Այն ունի 20  կվտ. հզորության և տարեկան արտադրելու է մոտ 25000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: 

«Մինչև սեպտեմբեր այստեղ նախատեսվում է 80 կվտ գումարային հզորության ևս չորս կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա», – հայտնել են նախարարությունից։

Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն:–0–