Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Տնտեսագետ.ՀՀ–ում տարեվերջին ակնկալվում է 3-3.5% տնտեսական աճ, դինամիկան վերականգնելու համար երկար ժամանակ է պետք (ՎԻԴԵՈ)

19.11.2021, 20:39
Հրանտ Միքայելյանը նշել է, որ անվտանգային հարցերը դեռ շարունակում են խոչընդոտել մեր տնտեսական զարգացմանը և հատկապես ներդրումներ անելուն.ՎԻԴԵՈ
Տնտեսագետ.ՀՀ–ում տարեվերջին ակնկալվում է 3-3.5% տնտեսական աճ, դինամիկան վերականգնելու համար երկար ժամանակ է պետք (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այս պահին ունենք դանդաղացող տնտեսական աճ, որը բավական չի, որ մենք տնտեսական վերականգման մասին խոսենք:

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

«Տարվա կեսին եղել է 5.2% տնտեսական աճ՝ նախորդ տարվա համեմատ,հիմա ունենք 4.4%, իսկ տարվա վերջին, կարծում եմ, որ 3-3.5% կլինի: Անցյալ տարվա տնտեսական անկումը 7.4% էր, այսինքն մեզ տնտեսական դինամիկան վերականգնելու համար շատ երկար ժամանակ է պետք»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ այսօր համաշխարհային շուկայում կա ազատ փող և կա փողի գերառաջարկ: Ստացվում է, որ Հայաստանը կարող է ազատ ներդրումներ անել, բայց քանի որ անվտանգության խնդիր կա, հնարավորությունները սահմանափակվում են:

«Կարող եմ պնդել, որ անվտանգային հարցերը դեռ շարունակում են խոչընդոտել մեր տնտեսական զարգացմանը և հատկապես ներդրումներ անելուն»,-ընդգծեց Միքայելյանը:

Նա նշեց, որ մեծամասամբ իշխանություններն այս պահին սահմանային իրավիճակի հետ կապված հստակ դիրքորոշում չունեն: Եվ սա ամենամեծ խնդիրն է՝ թե´ տնտեսական, թե´ քաղաքական առումով:

«Իրենց որ լսես, այսօրվա դրությամբ Ռուսաստանն է մեղավոր, միջազգային հանրությունն է մեղավոր, որովհետև ոչինչ չի անում: Բայց ու՞մ դիվանագիտական տապալման արդյունքն է դա: Սա հարց է, որի պատասխանն ուղղակի ակնհայտ է»,-ասաց Հրանտ Միքայելյանը:

Մասնագետը հավելեց նաև, որ մինչ համավարակը Հայաստանում բավական լավ տնտեսական վիճակ էր, քանի որ որոշակի հեռանկարներ կային: Սակայն համավարկն ու պատերազմն էականորեն ազդեցին տնտեսական վիճակի վրա:

«Արցախից մենք տարեկան ունենում էինք 15% տնտեսական աճ: Եվ այդ գեներացվող աճը, որը բերվում էր Արցախից, հիմա էլ չունենք, և այստեղ էլ լուրջ կորուստ կա: Այն ճյուղերը, որտեղ տնտեսությունը վնասներ է կրել, առանձին ճյուղեր չեն, դա ընդհանուր վնասն է»,-նշեց նա:

«Ժողովրդագրական և անվտանգային հարցերի լուծումները բերելու են տնտեսական կայուն վիճակի», – ընդգծեց Միքայելյանն` ավելացնելով, որ անհրաժեշտ են համապարփակ լուծումներ:–0–