Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Տնտեսական ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, ՀՀ–ն պատրաստ է գործնական քայլերի՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար. Գրիգորյանը` Ուրուգվայի ԱԳ նախարարին (ՎԻԴԵՈ)

16.08.2021, 14:46
ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր հյուրընկալել էր Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոյին.ՎԻԴԵՈ
Տնտեսական ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, ՀՀ–ն պատրաստ է գործնական քայլերի՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար. Գրիգորյանը` Ուրուգվայի ԱԳ նախարարին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր հյուրընկալել էր Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոյին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն:

Զրույցի ընթացքում կարևորել է երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

«Տնտեսական ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ և պատրաստակամ ենք ձեռնարկելու գործնական քայլեր՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը», – նշեց Գրիգորյանը։

Ինչպես նշեց ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարողը, Հայաստանի և Ուրուգվայի միջև գործում է մուտքի՝ առանց վիզաների ռեժիմ, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար:–0–