Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Թուրքիայի հետ սահմանների բացումից տնտեսական աճի էֆեկտը կարող է հասնել 30%–ի. Քերոբյան

15.04.2022, 12:58
Նախարարի խոսքով, շատ կարևոր է քաղաքական բաղկացուցիչը, որպեսզի ունենանք երկարաժամկետ խաղաղություն
Թուրքիայի հետ սահմանների բացումից տնտեսական աճի էֆեկտը կարող է հասնել 30%–ի. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Թուրքիայի հետ սահմանների բացումից տնտեսական աճի մոտակա էֆեկտը կարող է հասնել 30%–ի, ՌԲԿ–ին տված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Սա հաղորդակցությունների ապաշրջափակման մոտակա էֆեկտն է։ Մենք տեսնում ենք, որ հիմա, ըստ էության, ներկրումը Թուրքիայից հնարավոր է և թույլատրված է Հայաստանում, իսկ արտահանումը` ոչ։ Այսինքն, այս իմաստով մենք միայն կշահենք։ Իհարկե, շատ կարևոր է քաղաքական բաղկացուցիչը, որպեսզի ունենանք երկարաժամկետ խաղաղություն։ Եվ հիմա հարևան երկրների հետ վարում ենք ինտեսիվ բանակցություններ այս հարցի շուրջ», – ասել է Քերոբյանը։

Նա հիշեցրել է, որ վերջերս ՀՀ վարչապետը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ և որոշվել է մինչև ապրիլի վերջ ստեղծել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ աշխատանքային խումբ։–0–