Երկաթուղու նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորայի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում
10.05.2012,
16:13
Երկաթուղու նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորայի շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լոկոմոտիվային դեպոյում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Երկաթուղու նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորայի շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լոկոմոտիվային դեպոյում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Վագոնը ձեռք բերվեց երկաթուղու ներդրումային ծրագրի շրջանակներում, Հայաստան ներմուծվեց մի քանի օր առաջ և նախատեսված է երկաթուղային գծերի վիճակի ստուգման համար»- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոր տեխնիկան կներկայացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-