Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների նոր համակարգին

23.01.2015, 19:49
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների նոր համակարգին, որն առաջին անգամ կներկայացվի հայկական շուկայում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների նոր համակարգին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների նոր համակարգին, որն առաջին անգամ կներկայացվի հայկական շուկայում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ԲԵՍՏ համակարգն ունի սպասարկման կետերի լայն ցանց (22 000 կետ) ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ այլ երկրներում: Փոխանցում կարելի է կատարել ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով, սակագինը` սկսած 1%-ից: Փոխանցումը հնարավոր է ստանա ուղարկելուց հետո մեկ րոպեի ընթացքում:

Դրամական փոխանցման առավելագույն գումարն օրական կազմում է 590 հազ. ռուբլի, դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ եվրո:

Բանկի հաճախորդները փոխանցումը ստանալու համար կարող են օգտվել նաև VTB Transfer ծառայությունից բանկ այցելության վրա ժամանակ խնայելու նպատակով: Դրա համար պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար ակտիվացնել ծառայությունը կամ ձեռքբերել VTB Transfer հատուկ քարտ, փոխանցումը ստանալուց հետո զանգահարել 87-87 հեռախոսահամարով, հայտնել փոխանցման կոդը և գումարը կփոխանցվի ստացողի քարտին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26.3%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ (աճը`11.6%), իսկ կապիտալը՝ 44,7  մլրդ դրամ (աճը` 20.2%)  ($1 – 471,02 դրամ):-0-