Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Վեոլիա ջուրը» կառավարությունից սուբսիդավորում ստացավ, ջրի սակագինը չի բարձրանա

16.03.2023, 15:33
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշեց սուբսիդավորում տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և կոյուղու ծառայությունների (կեղտաջրերի մաքրման) սակագների բարձրացումը մեղմելու նպատակով
«Վեոլիա ջուրը» կառավարությունից սուբսիդավորում ստացավ, ջրի սակագինը չի բարձրանա
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշեց սուբսիդավորում տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և կոյուղու ծառայությունների (կեղտաջրերի մաքրման) սակագների բարձրացումը մեղմելու նպատակով։

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 208.419 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 7.949 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 177.156 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 6.756 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 31.263 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1.193 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

2022 թվականի նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է 2023 թվականի հունվարի 1-ից միջին կշռված սակագնի բարձրացումը 1 խմ-ի դիմաց 8,419 դրամով։ Այսպես, սոցիալապես անապահով բաժանորդների համար (նրանք շուրջ 100 հազար են) սակագինը պահպանվել է 1 խմ-ի համար 180 դրամ, իսկ սպառողների այլ կատեգորիաների համար այն բարձրացել է մինչև 208, 419 դրամ։–0–