Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Վրաստանի իշխանությունները 75%-ով բարձրացրել են բեռնատարների տարանցման արժեքը

20.06.2022, 19:03
2021 թվականին վրացական միջանցքից օգտվել է 332 հազար բեռնատար, որը պետական գանձարան են վճարել 66,4 մլն լարի
Վրաստանի իշխանությունները 75%-ով բարձրացրել են բեռնատարների տարանցման արժեքը
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Վրաստանի իշխանությունները 75%-ով բարձրացրել են բեռնատարների տարանցման արժեքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակված կարգադրությանը։

Երկուշաբթի ուժի մեջ մտած կարգադրության համաձայն՝ Վրաստանի կառավարությունը որոշել է 200 լարիից 350 լարիի (68 - 120 դոլար) հասցնել ճանապարհների օգտագործման արժեքը տարանցիկ բեռնատարների համար։

Կառավարության որոշմամբ տուրք վճարելուց ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռները տեղափոխում են ծովային նավահանգստից մինչև մաքսային հսկողության մոտակա գոտի՝ 10 կմ հեռավորության վրա և հակառակ ուղղությամբ։


Վրացական bm.ge տնտեսական հրատարակությունը, վկայակոչելով ֆինանսների նախարարությանը, նշում է, որ ամեն օր Վրաստանով անցնում է ավելի քան 900 բեռնատար։ 2021 թվականին վրացական միջանցքից օգտվել է 332 հազար բեռնատար, որը պետական գանձարան են վճարել 66,4 մլն լարի (մոտ 23 մլն դոլար)։ Ավելի քան 88000 բեռնատար բեռներ է տեղափոխել Հայաստան, 68367-ը՝ Ադրբեջան, 41425-ը՝ Թուրքիա։-0-