Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-11

Երևանի շենքերում մեկ քառակուսի մետր բնակ. մակերեսի արժեքը 2019թ.–ի արդյունքում ավելացել է 10,8%–ով

18.02.2020, 20:17
Ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն վարչական համայնքում` 607,4 հազար դրամ
Երևանի շենքերում մեկ քառակուսի մետր բնակ. մակերեսի արժեքը 2019թ.–ի արդյունքում ավելացել է 10,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետր բնակելի մակերեսի միջին շուկայական արժեքը 2019թ.–ի արդյունքում, 2018թ.–ի համեմատ, ավելացել է 10,8%–ով, նշվում է ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվետվության մեջ։

Հաղորդագրության համաձայն, ամենաբարձր գները հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են Կենտրոն վարչական համայնքում` 607,4 հազար դրամ մեկ քառակուսի մետրի համար, իսկ ամենացածրը` Նուբարաշենում` 177,3 հազար դրամ։

Մարզերի բազմաբնակարան շենքերում բնակելի մակերեսի մեկ քառակուսի մետրի միջին արժեքը, 2018թ.–ի համեմատ, ավելացել է 5%–ով։

Միաժամանակ, մարզերում բնակելի մակերեսի ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում (281,1 հազար դրամ), ամենացածրը` Դաստակերտում (2 հազար դրամ)։–0–