Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Երևանը ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերի

16.07.2020, 14:46
Երևանը ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերի
Երևանը ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերի
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է: Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հիշեցրել է, որ ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել են 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն մոտ օրերս:

«Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ եւս 100 ավտոբուսի ձեռքբերման համար»,- գրել է քաղաքապետը։

Նա ներկայացրել է նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը`

  • ցածր հատակ
  • հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն
  • ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն
  • վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն
  • ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն
  • հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ 

«Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երեւանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»,- գրել է Մարությանը։-0-