Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանը զբաղեցրել է 115–րդ տեղը գործուղումների համար ամենաթանկ քաղաքների վարկանիշում

21.01.2025, 11:25
Երևանը շրջանցել է Բաքվին և Թբիլիսիին միջազգային գործուղումների ժամանակ աշխատակիցների կեցության ծախսերի վարկանիշում
Երևանը զբաղեցրել է 115–րդ տեղը գործուղումների համար ամենաթանկ քաղաքների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանը շրջանցել է Բաքվին և Թբիլիսիին միջազգային գործուղումների ժամանակ աշխատակիցների կեցության ծախսերի վարկանիշում, հայտնում է ամերիկյան Mercer խորհրդատվական ընկերությունը։

Cost of Living City Ranking 2024-ում Հայաստանի մայրաքաղաքը 226 քաղաքների թվում զբաղեցրել է 115-րդ տեղը՝ 2023 թվականի համեմատ զիջելով 15 հորիզոնականով։ Բաքուն զբաղեցրել է 171-րդ տեղը (+ 6 դիրք), իսկ Թբիլիսին 188-րդ տեղում է (-7 դիրք):

Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը կրկին ճանաչվել են ապրելու համար ամենաթանկ քաղաքները։ Իսկ օտարերկրյա աշխատողների համար ամենացածր գները եղել են Իսլամաբադում (Պակիստան), Լագոսում (քաղաք Նիգերիայում) և Աբուջայում (Նիգերիայի մայրաքաղաք):

Mercer-ը մարդկային ռեսուրսների ոլորտում մասնագիտացած միջազգային խորհրդատվական ընկերություն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, ընկերությունը գործում է ավելի քան 40 երկրներում: