Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ընթացիկ միտումները նախանշում են կանխատեսումների համեմատ տնտեսական ավելի թույլ ակտիվության մասին.ԿԲ–ն նշել է պատճառները

17.11.2021, 13:57
Այդուհանդերձ, ներքին պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են՝ հիմնականում պայմանավորված մասնավոր խնայողությունների նվազման և արտասահմանից դրամական փոխանցումների աճի արդյունքում մասնավոր սպառման գրանցած բարձր աճով
Ընթացիկ միտումները նախանշում են կանխատեսումների համեմատ տնտեսական ավելի թույլ ակտիվության մասին.ԿԲ–ն նշել է պատճառները

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ընթացիկ միտումները նախանշում են կանխատեսումների համեմատ տնտեսական ավելի թույլ ակտիվության մասին` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ։ Այս մասին նշվում է 2021 թ. նոյեմբերի 2-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ, որը հրապարակել է նախօրեին ԿԲ–ի կողմից։

Բացի դրանից, ըստ ԿԲ գնահատման, համավարակի ներկայիս ընթացքը՝ պատվաստումների դանդաղ տեմպերի պայմաններում, տարեվերջին որոշակի զսպող ազդեցություն կունենա ծառայությունների ճյուղի և մասնավոր սպառման վրա:

Այդուհանդերձ, ներքին պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են՝ հիմնականում պայմանավորված մասնավոր խնայողությունների նվազման և արտասահմանից դրամական փոխանցումների աճի արդյունքում մասնավոր սպառման գրանցած բարձր աճով:

Միևնույն ժամանակ, ըստ ընթացիկ գնահատման, 2021թ-ին հարկաբյուջետային ազդակը, սպասումներին համահունչ, կունենա որոշակի զսպող ազդեցություն: Սակայն տարեվերջին նախատեսվում է նախորդ ժամանակահատվածում տնտեսված որոշ ծախսերի իրականացում, որի արդյունքում զսպվող ազդեցությունը որոշակի կմեղմվի:

Ներկայացվեց նաև, որ «ՀՀ 2022թ-ի պետբյուջեի մասին» օրենքով նախատեսված են մեծածավալ կապիտալ ծախսեր, որի ամբողջական կատարման պարագայում 2022թ-ի հարկաբյուջետային ազդակը՝ ԿԲ նախորդ գնահատականի նկատմամբ կլինի ավելի քիչ զսպող:

Նշվեց, որ, չնայած մասնավոր սպառման աճին, ներմուծման աճի տեմպերը մնում են զսպված, և արտահանման առաջանցիկ աճն ու արտերկրից ստացված դրամական փոխանցումների մեծ ծավալները շարունակում են նպաստել ընթացիկ հաշվի բարելավմանը։–0–