Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի Պետգույքի կառավարման կոմիտեին

23.12.2022, 10:37
Նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի Պետգույքի կառավարման կոմիտեին
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունից ելնելով:

Ըստ հիմնավորման՝ բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը ապահովելու նպատակով նախագծով նախատեսվում է կոմիտեի կողմից ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրացնելիս Կոմիտեի կողմից կայացվելիք որոշումները նախապես տեղեկացնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:

Նախատեսվում է նաև, որ ընկերության բաժնետոմսերի կառավարման գործընթացում ընկերությունից ստացված ֆինանսական և այլ բնույթի հաշվետվությունները, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունները և այլ փաստաթղթերը պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից դրանք ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:-0-