Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4 օրում ավելի քան 2100 նվիրաբերություն է կատարվել 46 երկրից (ՖՈՏՈ)

21.07.2020, 20:50
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4 օրում 160 մլն ՀՀ դրամ է փոխանցվել. ՖՈՏՈ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4 օրում ավելի քան 2100 նվիրաբերություն է կատարվել 46 երկրից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Facebook-յան էջում հրապարակվել է 17․07․2020-21.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 14։30-ի դրությամբ․

•Շուրջ 160,728,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 23 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 65%-ը

•Ավելի քան 2100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 68%-ը, Paypal-ի միջոցով` 24%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 8%-ը

 •Շուրջ 46 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից

«Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը ըստ երկրների»,- ասվում է գրառման մեջ։-0-

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հայտնել էր, որ բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։-0-