Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում երիտասարդ ընտանիքները կկարողանան բնակարան գնել ավելի շահավետ պայմաններով

07.03.2019, 17:08
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» վարկային ծրագրի պայմանների փոփոխության մասին:
Հայաստանում երիտասարդ ընտանիքները կկարողանան բնակարան գնել ավելի շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» վարկային ծրագրի պայմանների փոփոխության մասին:

Ինչպես նշեց սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, փոփոխությունները կատարվում են

համակարգի շահառուների համար միջոցների հասանելիության բարձրացման նպատակով:

«Վարկային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա, ինչի արդյունքում բնակարանի գինը 25 մլն դրամից բարձրացել է մինչև 30 մլն դրամ, առավելագույն վարկի տոկոսադրույքը նվազեցվել է 9,5%-ից մինչև 7,5%», - ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ բնակարան գնելիս նվազել է նաև կանխավճարը մինչև 7,5%, եթե կա այլ գրավային անշարժ գույք կամ ապահովագրություն բնակարանի արժեքի 12.5% -ի չափով: Ընդ որում, վարկավորման ժամկետը երկարացվել է մինչև 30 տարի:

Ինչպես նշել է վարչապետ Նիկոլ Փաշինանը, զգալիորեն բարելավվել են պայմանները երիտասարդ ընտանիքների կողմից բնակարանի ձեռքբերման համար:

«Մենք վերացնում ենք նաև տարիքային սահմանափակումը: Ամուսիններից յուրաքանչուրի 35 տարեկանի սահմանափակումը այլևս չի գործում, և սկսում է գործել ընդհանուր տարիքի հասկացողությունը` 70 տարեկան: Փաստացի, ամուսիններից մեկը կարող է լինել 50 տարեկան, մյուսը` 20», - ասաց Փաշինանը:

Ըստ սպորտի նախարարությանը, ծրագրի շրջանակում վարկավորմամբ զբաղվում են 19 ֆինանսական կազմակերպություններ` 14 բանկեր և 5 վարկային կազմակերպություն: Ըստ 2019 թ.-ի փետրվարի 26-ի տվյալներով տրվել է 3 905 վարկ, որոնցից 2030 Երևանում, իսկ 1857 մարզերում` 33 մլրդ 70 մլն դրամ ընդհանուր գումարի:-0-