Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 9.5%

31.10.2023, 12:45
ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 31–ի նիստի ժամանակ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9,5%
ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 9.5%
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 31–ի նիստի ժամանակ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9,5%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Խորհրդի որոշմամբ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11 %, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

Սա տարեսկզբից վերաֆինանսավորման տոկոսադրույքի չորրորդ նվազեցումն է։ Այս տարվա հունիսի 13–ին ԿԲ–ն տոկոսադրույքը սահմանել էր 10.5%՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1–ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 10.25%, սեպտեմբերի 12–ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 9.75%։–0–