Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում պարենային ապրանքները հոկտեմբերին էժանացել են 0,5%–ով, ամսվա կտրվածքով՝ թանկացել 0,9%

06.11.2024, 12:38
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, գները նվազել են 2,1 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով
Հայաստանում պարենային ապրանքները հոկտեմբերին էժանացել են 0,5%–ով, ամսվա կտրվածքով՝ թանկացել 0,9%

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, նվազել են 0,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով աճել են 0,9%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները հոկտեմբերին տարվա կտրվածքով չեն փոխվել, սակայն ամսվա կտրվածքով աճել են 1,2%-ով։ Միաժամանակ հնդկաձավարը հոկտեմբերին էժանացել է 16,4%-ով (ամսվա կտրվածքով անկումը՝ 2,3%), ձավարը՝ 8,7%-ով (անկումը՝ 0,9%), հաճարը՝ 5,9%-ով (անկումը՝ 1%-ով): բլղուրը՝ 1,7%-ով (0,5%–ի անկում), բրինձը՝ 1,4%-ով (0,5%–ի անկում), ոլոռը՝ 6,8%-ով (1,6%–ի աճ), մակարոնեղենը՝ 6,3%-ով (0,4%–ի աճ), իսկ ալյուրը թանկացել է 2,9%-ով (ամսվա ընթացքում աճել է 1,6%-ով), հացը՝ 1,3%-ով (աճը՝ 1,7%)։

Միսը հոկտեմբերին մեկ տարվա ընթացքում էժանացել է 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել է 0,5%-ով։ Միաժամանակ խոզի միսը հոկտեմբերին տարեկան կտրվածքով էժանացել է 3,5%-ով (ամսվա ընթացքում աճել է 0,4%-ով), թռչնամիսը` 4,7%-ով (աճը` 0,4%), տավարի միսը` 0,9%-ով (աճը՝ 0.3%), իսկ գառան մսի գներն աճել են 4.9%-ով (0.3%–ի անկում)։

Ձկնամթերքի և ծովամթերքի գները 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել են 0,3%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,8%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում իշխանը թանկացել է 0,2%-ով (ամսվա ընթացքում՝ 3,2%-ով)։

«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, չեն փոխվել, այս տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 0.7%-ով. Միաժամանակ հոկտեմբերին պանիրը տարվա կտրվածքով էժանացել է 5%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 1,3%), իսկ ձուն թանկացել է 6,9%-ով (աճը՝ 0,4%)։

«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները հոկտեմբերին տարեկան կտրվածքով էժանացել են 1,8%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել են 1,5%-ով։ Միաժամանակ մարգարինը էժանացել է 14,6%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 1,1%), սերուցքային կարագը թանկացել է 0,6%-ով (աճը՝ 0,6%), իսկ բուսական արևածաղկի ձեթը էժանացել է 6,9%-ով (2,2% –իաճ)։

Հոկտեմբերին մրգի գները մեկ տարվա ընթացքում աճել են 5,1%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել են 0,2%-ով։

«Բանջարեղեն» խմբում հոկտեմբերին տարեկան կտրվածքով գները նվազել են 7.8%-ով, իսկ ամսական կտրվածքով աճել են 2.3%-ով։

«Շաքարավազ, մրգային խյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում հոկտեմբերին գների աճը տարվա կտրվածքով կազմել է 2.3%, իսկ ամսվա կտրվածքով գրանցվել է 1.1% –ի անկում։ Միևնույն ժամանակ, շաքարը և շաքարավազը հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, էժանացել են 1,2%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 2,8%-ով, շոկոլադը հոկտեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է 4,7%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,6%-ով), հրուշակեղենն էժանացել է 3,3%-ով (ամսվա ընթացքում աճել է 0,8%-ով)։ 

«Սուրճ, թեյ և կակաո» խմբում այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գներն աճել են 10.8%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2.6%-ով։ Հոկտեմբերին սուրճի գները մեկ տարվա կտրվածքով աճել են 12,1%-ով (ամսվա կտրվածքով՝ 3%-ով):

Հանքային կամ աղբյուրի ջրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գները հոկտեմբերին մեկ տարվա ընթացքում աճել են 1.4%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել են 0.1%-ով։

Ալկոհոլային խմիչքները հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, թանկացել են 6.9%-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.4%-ով։ Միաժամանակ օղին հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, թանկացել է 9,8%-ով (ամսական աճը` 0,5%), գինին էժանացել է 1,5%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,4%), իսկ գարեջուրը թանկացել է 2 .7%-ով (ամսական անկումը՝ 0.3%)։

Ծխախոտային արտադրանքը հոկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 1,3%-ով (ամսվա համար՝ 0%)։ 

Այլ խմբերում չընդգրկված սննդամթերքը 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, էժանացել են 2.3%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ թանկացել են 0.2%-ով։

Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, գները նվազել են 2,1 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով։ 

Հայաստանում 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.6%–ի գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3% գնաճ։