Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին աճել է 0,6%-ով՝ ԱՊՀ երկրներում գրանցված 5,6% միջին աճի դեպքում

07.11.2013, 13:52
Մանրածախ ապրանքաշրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0,6 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում 5,6 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:
Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին աճել է 0,6%-ով՝ ԱՊՀ երկրներում գրանցված 5,6% միջին աճի դեպքում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մանրածախ ապրանքաշրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0,6 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում 5,6 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:

Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցնում է վերջին տեղը ԱՊՀ երկրների շարքում:

Հաշվետու ժամանակահատվածում մանրածախ ապրանքաշրջանառության ամենաբարձր աճը գրանցվել է Թուրքմենստանում` 19,6 տոկոս (ընթացիկ գներով, ներառյալ` սննդի ձեռնարկությունների շրջանառությունը), Բելառուսում` 18,9 տոկոս, Տաջիկստանում` 16,7 տոկոս, Ուզբեկստանում` 14,7 տոկոս (ներառյալ` սննդի ձեռնարկությունների շրջանառությունը) և Ղազախստանում` 12,7 տոկոս։

Միաժամանակ, Ուկրաինայում աճը կազմել է 9,8 տոկոս, Ադրբեջանում` 9,6 տոկոս Ղրղըզստանում`7,9 տոկոս, , Ռուսաստանում` 3,8 տոկոս, իսկ Մոլդովայում` 1,2 տոկոս, ներառյալ` ապրանքների վաճառքից ստացված առևտրային ձեռնարկությունների եկամուտները։ Մոլդովայի մասով բերված են 2013 թվականի հունվար-օգոստոսի տվյալները՝ 2012-ի հունվար-օգոստոսի համեմատ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում մանրածախ առևտրի ծավալը 2013 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է ավելի քան 971,5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 5,3 տոկոսով ($1 – 406,22 դրամ)։-0