Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում սպառողական գների ցուցիչը հունվար–սեպտեմբերին ավելացել է 0,9%–ով

26.10.2020, 17:00
Հայաստանում սպառողական գները 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին, նախնական տվյալներով, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 0,9%–ով
Հայաստանում սպառողական գների ցուցիչը հունվար–սեպտեմբերին ավելացել է 0,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին, նախնական տվյալներով, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 0,9%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ սպառողական գները 2020թ.–ի սեպտեմբերին, 2020թ.–ի օգոստոսի համեմատ, նվազել են 0,3%–ով, իսկ 2019թ.–ի սեպտեմբերի համեմատ` ավելացել են 1,4%–ով։

ԱՎԿ–ի տվյալներով, արդյունաբերական ապրանքների գների ցուցիչը 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 1,8%–ով։ Միաժամանակ 2020թ.–ի սեպտեմբերին, 2020թ.–ի օգոստոսի համեմատ, արդյունաբերական ապրանքների գները բարձրացել են 0,9%–ով, իսկ 2019թ.–ի սեպտեմբերի համեմատ` 3,9%–ով։

Միաժամանակ, օպերատիվ տվյալներով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին ավելացել է 1,5%–ով և կազմել 5 737.0մլն կՎտ/ժ։ Միաժամանակ այս ցուցանիշը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կրճատվել է 3,7%–ով, իսկ 2020թ.–ի սեպտեմբերին, 2019թ.–ի սեպտեմբերի համեմատ, 1,7%–ով։ 

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի ՀՆԱ–ն, 2020թ.–ի առաջին եռամսյակում, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 6,8%–ով և կազմել 2.539 տրիլիոն դրամ։

Ապրիլի 29–ին ԱԺ–ն հավանություն տվեց բյուջետային ցուցանիշերի վերանայմանը COVID-19–ին դիմակայելու համար։ Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բացասական ազդեցությունը` ՀՆԱ–ի հարցով բյուջետային կանխատեսումը նվազեցվել է մինչև 2% (ավելի վաղ բյուջեում ամրագրված էր 4,9% –ի աճ ընթացիկ տարվա համար), իսկ պակասուրդն ավելացվել է մինչև 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 5%–ը ($1 - 494,01 դրամ)։–0–