Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով ուղևորահոսքը փետրվարին աճել է 10 տոկոսով` հասնելով 100 356 ուղևորի

04.03.2014, 18:21
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով ուղևորահոսքը 2014 թ.–ին փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճել է 10 տոկոսով` հասնելով 100 356 ուղևորի, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով ուղևորահոսքը փետրվարին աճել է 10 տոկոսով` հասնելով 100 356 ուղևորի
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով ուղևորահոսքը 2014 թ.–ին փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճել է 10 տոկոսով` հասնելով 100 356 ուղևորի, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հայաստանից մեկնած ուղևորների թիվը փետրվարին կազմել է մոտ 52 349 մարդ` 2013 թ.–ի նույն ամսում գրանցված 50 288 մարդու համեմատ։ Միաժամանակ Հայաստան ժամանած ուղևորների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 48 007 (նախորդ տարվա փետրվարին գրանցված 40 882–ի համեմատ։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքների և վայրէջքների ընդհանուր թիվը փետրվարին կազմել է 1 385` 2012 թ.–ի փետրվարին գրանցված 1 219–ի դիմաց։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։ –0–