Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել 2014թ. Մաքսային միության պատվիրակությունների ընդունելության համար

30.01.2014, 16:26
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում հատկացրել է լրացուցիչ 10 մլն դրամ 2014 թ.–ին Մաքսային միության պատվիրակությունների ընդունելության համար
Հայաստանի կառավարությունը 10 մլն դրամ է  հատկացրել 2014թ. Մաքսային միության պատվիրակությունների ընդունելության համար
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում հատկացրել է լրացուցիչ 10 մլն դրամ 2014 թ.–ին Մաքսային միության պատվիրակությունների ընդունելության համար

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը օրինագիծը ներկայացնելիս, լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են պատվիրակությունների ընդունելության համար ՄՄ–ին Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ --0—