Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում դեղորայքի իրացման ծավալը 10 ամսում աճել է 25%–ով` կազմելով 10 մլն դոլար. առողջապահության նախարարություն

03.12.2013, 17:42
Դեղորայքի հայ արտադրողների արտադրանքի իրացման ծավալն ընթացիկ տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին աճել է 25 տոկոսով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 10 մլն դոլար, տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը։
Հայաստանում դեղորայքի իրացման ծավալը 10 ամսում աճել է 25%–ով` կազմելով 10 մլն դոլար. առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեղորայքի հայ արտադրողների արտադրանքի իրացման ծավալն ընթացիկ տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին աճել է 25 տոկոսով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 10 մլն դոլար, տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը։

«Միաժամանակ Հայաստանում իրացվել է 4,6 մլն դոլարի չափով արտադրանք, ԱՊՀ պետություններում` 3,6 մլն դոլարի չափով, իսկ մյուս երկրներում` 1,8 մլն դոլարի չափով»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ուլիխանյանը։

Ըստ նրա` Հայաստանում ընդհանուր առմամբ հայկական շուկայում իրացվում է 4500 անուն դեղորայք` ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության, որից 387–ը մտնում է առավել պահանջարկ ունեցող դեղերի ցուցակում։

«Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում պետպատվերի շրջանակում որոշ քիչ պահանջարկ ունեցող դեղերի գրանցման ուղղությամբ»,– նշեց նախարարի խորհրդականը։

Ուլիխանյանն ավելացրեց նաև, որ Հայաստանում գործում է 1552 դեղատնային կրպակ  և 55 դեղատուն։

Նա նշեց, որ 2013թ.–ին ոչնչացվել է 30 տոննա դեղորայք` պիտանելության ժամկետի լրացման պատճառով, որոնք պահվում էին երկրում 1988թ.–ից։

Ուլիխանյանը նշեց նաև, որ դեղորայքի շրջանառության ոլորտի բարեփոխման միջոցառումների շրջանակում, մասնավորապես, պարզեցվել է դեղորայքի գրանցման ընթացակարգը, անցկացվում է շուկայի դիտարկում։ –0–