ՀՀ–ում բենզինը հուլիսին տարվա կտրվածքով թանկացել է 10,2%-ով, դիզվառելիքը՝ 16,5%-ով
06.08.2024,
13:24
Բենզինի գներն այս տարվա հուլիսին, նույն տարվա հունիսի համեմատ, նվազել են 2,6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 2,4%-ով
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, բենզինը թանկացել է 10,2%-ով, իսկ դիզվառելիքը՝ 15,4%-ով։ Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Ընդ որում, բենզինի գներն այս տարվա հուլիսին, նույն տարվա հունիսի համեմատ, նվազել են 2,6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 2,4%-ով։
Միևնույն ժամանակ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8,8%-ով և 6,7%-ով։
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, գները նվազել են 0,5 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0,3 տոկոսով։