Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 10 ամիսների ընթացքում ավելացել է 4,5%–ով և կազմել շուրջ 4 755,9 մլն դոլար

29.11.2013, 17:48
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 4 755,9  մլն դոլար` 2012 թվականի համեմատ ավելանալով 4,5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 10 ամիսների ընթացքում ավելացել է 4,5%–ով և կազմել շուրջ 4 755,9 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 4 755,9  մլն դոլար` 2012 թվականի համեմատ ավելանալով 4,5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, արտահանման ծավալը հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 1 215,6 մլն դոլար, իսկ ներկրման ծավալը` 3 540,3 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2 324,6 մլն դոլար:

Ըստ նախնական տվյալների, ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ  վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2013թ.–ի հունվար–հոկտեմբեր ամիսներին  կազմել է 1 779,4 մլն դոլար:

Արտահանման առավել նշանակալից հոդվածները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 344,2 մլն դոլար (2012թ.-ի հունվար–հոկտեմբեր ամիսների համեմատ  2,9 տոկոսանոց աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»՝ 261,9 մլն դոլար (7,1% անկում),
«սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 241,6 մլն դոլար (23,2% աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ շուրջ 155,2 մլն դոլար (11,4% աճ)։

Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2013թ.-ի հունվար–հոկտեմբեր ամիսներին  արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 743,1 մլն դոլար (2012թ.-ի հունվար–հոկտեմբեր ամիսների համեմատ 1,3 տոկոսանոց աճ), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ շուրջ 429,4 մլն դոլար (9,5% անկում), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»` 310,1 մլն դոլար (14,8% աճ), քիմիական արտադրություն և դրա հետ կապված արտադրության ճյուղերը»՝ 2288,2  մլն դոլար (9,9% անկում), «ստորգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 288,2 մլն դոլար ( 2% անկում) ($1 – 403,92 դրամ է)։ -0-