Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում պարենային ապրանքները կարող են թանկանալ 10 տոկոսով. կարծիք

17.01.2014, 14:50
Հայաստանում պարենային ապրանքների գներն ընթացիկ տարում կաճեն մոտ 10 տոկոսով, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։
Հայաստանում պարենային ապրանքները կարող են թանկանալ 10 տոկոսով. կարծիք
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գներն ընթացիկ տարում կաճեն մոտ 10 տոկոսով, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Կարծում եմ, որ բոլոր պարենային ապրանքներն ընթացիկ տարում կթանկանան, քանի որ դրանց արտադրության վրա ծախսվում է էլեկտրաէներգիա և գազ, որոնց սակագները նախորդ տարի բարձրացան։ Շատ կանխատեսումներով` գները կաճեն 8–10 տոկոսով», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել ՀԾԿՀ–ի հաստատած նոր սակագները։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը սահմանվել է 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։ 1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս 25 դրամի փոխարեն։

Պողոսյանի խոսքերով` առաջին հերթին կթանկանա հացաբուլկեղենը, կաթնամթերքը և գյուղատնտեսական արտադրանքը։

«Արդեն 2013 թ.–ին գրանցվել է բոլոր պարենային ապրանքների գների բարձրացում, բացի տավարի մսից։ Կարծում եմ, որ նման միտումը կշարունակվի նաև այս տարի», – պարզաբանեց Պողոսյանը։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` պարենային ապրանքների գները երկրում 2013 թ.–ին ավելացել են 5,8 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների գները 2013 թ.–ի ավելացել են 4,6 տոկոսով։ Հայաստանում 2013 թ.–ին գնաճը կազմել է 5,8 տոկոս։ –0–