Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 10 ամսում ավելացել է 66,4%-ով՝ գերազանցելով 10,8 մլրդ դոլարը
25.11.2022,
15:37
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 10 885,2 մլն դոլար, ինչը 66,4 տոկոսով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 10 885,2 մլն դոլար, ինչը 66,4 տոկոսով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ 2022 թվականի հոկտեմբերին, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 91%-ով, իսկ 2022 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 4,4%-ով։ 2022 թվականի հունվար-հոկտեմբերին արտաքին ապրանքաշրջանառության ծավալը դրամով կազմել է 4722,9 մլրդ դրամ։
2022 թվականի տասը ամիսներին Հայաստանից արտահանումը, 2021 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ: աճել է 71,2%-ով՝ կազմելով 4 129,4 մլն դոլար: 2022 թվականի հոկտեմբերին, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 2,2 անգամ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 1,9%-ով: Դրամային արտահայտմամբ արտահանումը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 1784,3 մլրդ դրամ։
Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 6755,8 մլն դոլար՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ գրանցելով 63,5 տոկոսի աճ։ 2022 թվականի սեպտեմբերին, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ, ներմուծումն աճել է 74.4%-ով, իսկ 2022 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 6.1%-ով։ Դրամային արտահայտմամբ ներմուծումը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 2938.6 մլրդ դրամ ($1 - 395,29 դրամ)։-0-