Հայաստանում 10 ամսում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 7,3մլրդ կՎտ/ժ
06.12.2023,
14:10
Արևային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 5,3%) հունվար-հոկտեմբերին արտադրել են 680,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 207,3 մլն կՎտ/ժ-ի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2023 թվականի 10 ամսում արտադրվել է 7,287,2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 7,198,0 մլն կՎտ/ժ-ի դիմաց։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը` 51,8%-ը, բաժին է ընկնում ՋԷԿ-երին. արտադրության ծավալը կազմում է 3040,6 մլն կՎտ/ժ, ավելանալով 0,2%-ով: ՀԷԿ-երի մասնաբաժինը (արտադրության ծավալը՝ 1,457,6 մլն կՎտժ, անկումը՝ 14,7%) կազմում է 21,9%, իսկ ՀԱԷԿ-ի մասնաբաժինը (արտադրության ծավալը՝ 2,106,6 մլն կՎտժ, անկումը՝ 6,2%)՝ 21%։
Արևային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 5,3%) հունվար-հոկտեմբերին արտադրել են 680,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 207,3 մլն կՎտ/ժ-ի դիմաց, իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 0,02%)` 1,6 մլն կՎտ/ժ (աճը՝ 13,9%-ով)։
2023 թվականից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ներառում են նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները։
Էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության և արևային էլեկտրակայանների արտադրության աճի տեմպերի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ 2023 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշները համեմատելի չեն նախորդ տարվա նմանատիպ ցուցանիշների հետ՝ 2022թ․–ի հունվար–հուլիսի ցուցանիշներում ինքնավար արտադրողների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների բացակայության պատճառով։–0–