Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 10 ամսում տարեկան կտրվածքով աճել է 9,2%–ով

27.11.2023, 15:05
Միաժամանակ 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճը կազմել է 6%, իսկ այս տարվա սեպտեմբերին գրանցվել է 1,4% անկում
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 10 ամսում տարեկան կտրվածքով աճել է 9,2%–ով
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին, 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ, աճել է 9,2 տոկոսով, հայտնում է Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճը կազմել է 6%, իսկ այս տարվա սեպտեմբերին գրանցվել է 1,4% անկում։

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա առաջին տասը ամիսներին աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ արդյունաբերական արտադրության և էլեկտրաէներգիայի։

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 2,094,935.0 մլն դրամ՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազելով 0,5%-ով։ Միաժամանակ հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0,6 տոկոսի աճ, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 10,9 տոկոսի։

Շինարարության ծավալը 2023 թվականի 10 ամիսների ընթացքում, 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ, աճել է 16.4%-ով և կազմել 418 243.0 մլն դրամ։ Հոկտեմբերին այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 13,6%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 4,3%-ով։
Ըստ վիճակագրական տվյալների՝ ներքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբերին հասել է 4 247 182,3 մլն դրամի, ինչը 23,3 տոկոսով գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հոկտեմբերին ներքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 26.3%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 1.8%-ով։

Միաժամանակ ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2023թ․–ի 9 ամսում հասել է 2 483 833.8մլն դրամի, ինչը 12,1% –ով ավել է 2022թ․–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ցուցանիշն ավելացել է 2,1%––ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 3,5%–ով։
Ազգային վիճակագրական կոմիտեն չի ներկայացրել տվյալներ գյուղատնտեսական արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի մասին։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրված է4% (±1,5%)։ 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0,1% գնաճ։

Կենտրոնական բանկի սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։

Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 7%-անոց տնտեսական աճ։-0-