Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–մայիսին ավելացել է 11,6%–ով` մինչև 2 860.7 մլն դոլար
25.06.2021,
20:06
Օպերատիվ վիճակագրական տվյալներով, Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, 2021թ.–ի հունվար–մայիսին, կազմել է 2 860,7մլն դոլար, ինչը 11,6%–ով ավել է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, 2021թ.–ի հունվար–մայիսին, կազմել է 2 860,7մլն դոլար, ինչը 11,6%–ով ավել է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ 2021թ.–ի մայիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է 35,3%–ով, իսկ 2021թ.–ի ապրիլի համեմատ`3,9%–ով։ 2021թ.–ի հունվար–մայիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը դրամային արտահայտմամբ կազմել է 1 499,2մլրդ դրամ։
Հայաստանից իրականացվող արտահանումը 2021թ.–ի հունվար–մայիսին, 2020թ.–ի հունվար–մայիսի համեմատ, ավելացել է 20,8%–ով` կազմելով 1 082,9մլն դոլար։ 2021թ.–ի մայիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, այն ավելացել է 36,7%–ով, 2021թ.–ի ապրիլի համեմատ` 7,9%–ով։ Դրամային արտահայտմամբ արտահանումը 2021թ.–ի հունվար–մայիսին կազմել է 567,4մլրդ դրամ։Ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 777,8մլն դոլար` 2020թ.–ի հունվար–մայիսի համեմատ գրանցելով 6,7%–անոց աճ։ 2021թ.–ի մայիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, ներկրումն ավելացել է 34,5%–ով, 2021թ.–ի ապրիլի համեմատ` 1,5%–ով։ Դրամային արտահայտմամբ ներկրումը 2021թ.–ի հունվար–մայիսին կազմել է 931,8մլրդ դրամ։–0–