Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար կհատկացվի 31,6 մլն դրամ

22.09.2022, 13:23
31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության երկու մասնաշենքերի 12 սանհանգույցների հիմնանորոգման համար
Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար կհատկացվի 31,6 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության երկու մասնաշենքերի 12 սանհանգույցների հիմնանորոգման համար։

Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության նիստի ժամանակ։

Ինչպես նշվում է որոշման մեջ, էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար (արական և իգական սեռի աշխատակիցները սանհանգույցները օգտագործում են ըստ կենտ և զույգ հարկաբաժինների): Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում։

Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին բարվոք աշխատանքային պայմաններով:–0–