Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում հունվար–հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է14,8%–ով

09.08.2022, 15:46
Հայաստանում 2022թ.–ի երկրորդ կիսամյակում արտադրվել է 3 822,1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 14,8%–ով ավել է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
Հայաստանում հունվար–հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է14,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2022թ.–ի երկրորդ կիսամյակում արտադրվել է 3 822,1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 14,8%–ով ավել է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Միաժամանակ այս ցուցանիշից ՋԷԿ–ին բաժին է հասնում 1 289,3մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (56,8%–ի աճ), ՀԷԿ–ին`1 253,7մլն կՎտ/ժ (10,4%–ի անկում), ՀԱԷԿ–ին` 1 237,7մլն կՎտ/ժ (7,9%–ի անկում)։

Հողմային էլեկտրակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0,8մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (54,3%–ի աճ), արևային կայանները` 40,6մլն կՎտ/ժ (ավելի քան 2 անգամ)։–0–