Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի մասնավոր փոխանցումներն ու սեզոնային աշխատավարձն առաջին կիսամյակում ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի

23.10.2013, 14:43
Հայաստանում մասնավոր փոխանցումներն ու աշխատողների սեզոնային աշխատավարձը 2013 թ.–ի առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի, նշվում է «ՀՀ ԿԲ  «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։
Հայաստանի մասնավոր փոխանցումներն ու սեզոնային աշխատավարձն առաջին կիսամյակում ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մասնավոր փոխանցումներն ու աշխատողների սեզոնային աշխատավարձը 2013 թ.–ի առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի, նշվում է «ՀՀ ԿԲ  «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։

 Հաշվետվության մեջ նշվում է, որ այս ցուցանիշը 4,2 տոկոսով պակաս է 2008 թ.–ի ցուցանիշից։

 Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանում 10,5 տոկոսով ավելացել է նաև Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ կոմերցիոն նպատակներով ֆիզիկական անձանց անվան վրա կատարվող մասնավոր փոխանցումների ներհոսքը։

 Ըստ ԿԲ կանխատեսման` ոչ կոմերցիոն նպատակներով ֆիզիկական անձանց հաշվին կատարված դրամական փոխանցումները 2013 թ.–ին կավելանան 6–8 տոկոսով։

 Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ կոմերցիոն նպատակներով ֆիզիկական անցան հաշվին կատարվող մասնավոր փոխանցումների գերակշիռ մասը բաժին է հասնում Ռուսաստանին` մոտ 83,5 տոկոս։

 «Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները հիմնականում զբաղվում են առևտրով և շինարարությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

 ԿԲ տվյալների համաձայն` 2013 թ.–ի հունվար–հուլիսին երկիր ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 942 մլն դոլար (12,1 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից դեպի արտերկիր արտահոսքը` մոտ 175,9 մլն դոլար (13,7 տոկոսի աճ)։ Միաժամանակմ 2012 թ.–ին դրամական փոխանցումների ներհոսքը ոչ միայն վերականգնել, այլև 3,1 տոկոսով գերազանցել է 2008 թ.–ին ճգնաժամից առաջ գրանցված մակարդակը` տարեվերջին կազմելով 1 687,2 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17 տոկոսը։ ($1 - 405,71 դրամ)-0-