Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–հուլիսին ավելացել է 15,1%–ով` հասնելով 4 306,4մլն դոլարի
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2021թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 4 306,4մլն դոլար, ինչը 15,1%–ով ավել է 2020թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ 2021թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է 22,9%–ով, 2021թ.–ի հունիսի համեմատ` 2,6%–ով։ 2021թ.–ի հունվար–հուլիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը դրամային արտահայտմամբ կազմել է 2 226 մլրդ դրամ։
Հայաստանից իրականացվող արտահանումը 2021թ.–ի հունվար–հուլիսին, 2020թ.–ի հունվար–հուլիսի համեմատ, ավելացել է 23,2%–ով` կազմելով 1 641,5մլն դոլար։ 2021թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, այն ավելացել է 23,8%–ով, իսկ 2021թ.–ի հունիսի համեմատ նվազել է 9,1%–ով։ Դրամային արտահայտմամբ արտահանումը 2021թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 848,6մլրդ դրամ։
Ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 664,9մլն դրամ` 2020թ.–ի հունվար–հուլիսի համեմատ գրանցելով 10,6%–անոց աճ։ 2021թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, ներկրումն ավելացել է 22,4%–ով, 2021թ.–ի հունիսի համեմատ այն ավելացել է 10,7%–ով։ Դրամային արտահայտմամբ ներկրումը 2021թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 1377,4մլրդ դրամ։–0–