«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը կարժենա 15 մլն դոլար և կավարտվի 2014 թ.–ի ամռանը
22.01.2014,
13:57
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը կարժենա 15 մլն դոլար, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող տների բնակիչների վերաբնակեցման ծրագիրը կարժենա 15 մլն դոլար, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը։
Ինչպես նախօրեին լրագրողներին հայտնել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ծրագիրը նախատեսվում է ավարտել 2014թ. ամռանը, և դրա իրականացմանը կուղղվի 4 մլն. դոլար։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվում է երկու բնակելի շենք և մեկ հանրակացարան, որոնք, ինչպես նշել է կոնցեսիոները, խոչընդոտում են աէրոնավիգացիային։ Բնակիչների վերաբնակեցումից հետո շենքերը նախատեսվում է քանդել։
Մովսիսյանի խոսքերով` ծրագրով նախատեսվում է վերաբնակեցնել 176 ընտանիք, որոնք բնակվում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի մոտակայքում գտնվող բնակելի շենքերում և հանրակացարանում։
«Բնակիչներին վերաբնակեցնելու համար կոնցեսիոները 15 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում Երևանի Հարավ–Արևմտյան թաղամասում կառուցվում են շենքեր, ուր կտեղափոխվեն ընտանիքները», – ասաց Մովսիսյանը լրագրողներին։
Նա նշեց, որ ըստ ծրագրերի` բնակիչները բնակարանամուտը կարող են տոնել արդեն ամռանը, միաժամանակ նա ընդգծեց, որ բոլոր բնակիչները համաձայնել են տեղափոխվել, ավելին` նրանց նոր բնակարաններում կլինի անհրաժեշտ խոհանոցային կահույք և սանտեխնիկա, ինչպես նաև դրանք մակերեսն ավելի մեծ կլինի։
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ստեղծվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և նախագծող Ս. Բաղդասարյանի նախագծով, այն շահագործման է հանձնվել 1980 թ.–ին։ Օդանավակայանը գտնվում է Երևանից 12 կմ դեպի արևմուտք։–0–