Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+4

Հայկական արտադրանքի համար լավագույն շուկան առաջիկա 15–20 տարիներին ռուսական շուկան կլինի. նախարար

08.10.2013, 16:32
Առաջիկա 15–20 տարիների ընթացքում հայկական արտադրանքի իրացման լավագույն շուկան ռուսական շուկան կլինի, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին` մեկնաբանելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը։
Հայկական արտադրանքի համար լավագույն շուկան առաջիկա 15–20 տարիներին  ռուսական շուկան կլինի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա 15–20 տարիների ընթացքում հայկական արտադրանքի իրացման լավագույն շուկան ռուսական շուկան կլինի, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին` մեկնաբանելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը։

Միաժամանակ նախարարը նշեց, որ ՄՄ միանալու գործընթացը բավական բարդ է լինելու։

«Խոսքը վերաբերում է մոտ 120 համաձայնագրերին, ինչպես հայտարարվել էր կառավարության նիստի ընթացքում, որոնք մենք պետք է համապատասխանեցնենք ՄՄ օրենսդրությանը։ Կոնկրետ ժամկետներ դժվար է նշել, սակայն աշխատանքային խմբերն օրուգիշեր աշխատում են»,– նշեց Մովսիսյանը։

Մովսիսյանն ընդգծեց նաև, որ ՄՄ միանալու վերաբերյալ երկրի որոշումն ընդունելիս Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի հարցը որոշիչ չի եղել, չնայած որոշակի նշանակություն է ունեցել։

Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն։

Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների` Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը 2013թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 201,6 մլն դոլար (աճը` 19,5%), ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 5,5 տոկոսը ($3 656,4 մլն.) ($1 - 405,75 դրամ է)։ -0-