ՀՀ ԱԱՊ–ի կողմից ստեղծված ընկերությունը պատրաստ է 15 մլն դոլար ներդնել Սյունիքում ստեղծվող ԱՏԳ–ում
03.06.2014,
20:03
ՀՀ Սյունիքի մարզում Ազատ տնտեսական գոտու ձևավորման շրջանակներում հանրապետության առևտրա–արդյունաբերական պալատի կողմից ստեղծված ընկերությունը 15 մլն դոլարի ներդրումներ կկատարի այդ մարզում ենթակառուցվածքի ստեղծման նպատակով, հայտարարել է ԱԱՊ–ի ներդրումային հանձնաժողովի նախագահ, «Սյունիք» ԱՏԳ–ի խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Սյունիքի մարզում Ազատ տնտեսական գոտու ձևավորման շրջանակներում հանրապետության առևտրա–արդյունաբերական պալատի կողմից ստեղծված ընկերությունը 15 մլն դոլարի ներդրումներ կկատարի այդ մարզում ենթակառուցվածքի ստեղծման նպատակով, հայտարարել է ԱԱՊ–ի ներդրումային հանձնաժողովի նախագահ, «Սյունիք» ԱՏԳ–ի խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը։
«ԱՏԳ–ի ստեղծման ծրագիրը ներկայացվել է կառավարությանը և այժմ քննարկման փուլում է։ Էկոնոմիկայի նախարարությունն արդեն դրական պատասխան է տվել։ Նախագծով նախատեսվում է արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Իրանի հետ, ինչպես նաև կազմակերպել մեծ ծավալով առևտուր», – երեքշաբթի ասել է Աղաբեկյանը լրագրողներին։
Նա նշել է, որ հետագա ներդրումների ծավալները կախված են մասնավոր ներդրողներից, որոնց հետ արդեն բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշումները կընդունվեն ԱՏԳ–ի ձևավորումից հետո։
Նրա խոսքերով` ըստ նախագծի` նախնական ենթակառուցվածքի ստեղծման համար կպահանջվի երեք տարուց ոչ ավելի, ինչից հետո կսկսվի արդյունաբերական հզորությունների ամբողջական գործարկման ավելի երկարատև գործընթացը։
«Երբ կառավարությունը հավանության կարժանացնի ԱՏԳ նախագիծը, մենք կսկսենք կոնկրետ միջոցառումների իրականացումը։ Գոտին կգտնվի Իրանի հետ սահմանին` Ագարակի մոտակայքում», – ասել է Աղաբեկյանը։
Նա նշել է, որ «Սյունիք» ԱՏԳ–ի գործունեության հեռանկարային ուղղությունը արդյունաբերությունն է, ինչը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր, որի պահանջարկը շատ է զգացվում այդ հարցում։ Նախատեսվում է նաև իրականացնել տուրիզմի ոլորտի հետ կապված ծրագրեր։–0–