Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Փաշինյան. կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վրա ծախսել է 163,4մլրդ դրամ

10.09.2020, 15:42
Փաշինյանը կարևորել է, որ այդ միջոցառումների շրջանակում հատուկ տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծրագրերը
Փաշինյան. կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վրա ծախսել է 163,4մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կռավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վրա ծախսել է 163,4մլրդ դրամ (մոտ 335մլն դոլար), հինգշաբթի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

«Կարևոր է նշել, որ այդ միջոցառումների շրջանակում հատուկ տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծրագրերը։ Որպես արդյունք, մենք կարող ենք արձանագրել, որ 2020թ.–ի հուլիսին հանրապետությունում եղել է 613,1 հազար աշխատատեղ, ինչը 6,6 հազար տեղով կամ 1,1%–ով ավել է` 2019թ.–ի համեմատ», – ասաց նա։

Վարչապետը հայտարարեց, որ աշխատավարձային ֆոնդն այս տարի 9,765մլրդ դրամով կամ 8,3%–ով ավել է` 2019թ.–ի համեմատ, և միջին աշխատավարձն ավելացել է 13,8 հազար դրամով կամ 7,14%–ով։

Փաշինյանը նաև նշեց, որ օգոստոսին սպասվող տվյալները պետք է ավելի լավ լինեն։

Իշխանությունների աջակցությունը COVID-19–ի պայմաններում

Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունները 24 միջոցառում են ընդունել ՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար:

Միջոցառումների մի մասը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, զբոսաշրջությանը, ՓՄՁ-ներին, միկրոբիզնեսին, ՏՏ տեխնոլոգիաներին, մյուսներն ուղղված են բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մյուսները դեռ ընթացքի մեջ են:–0–