Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Սևանա լճից մինչև 169 մլն. խորանարդ մետր ջուր բաց կթողնվի ոռոգման նպատակով

26.04.2012, 16:27
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ թույլատրեց Սևանա լճից հողատարածքների ոռոգման նպատակով մինչև 169 մլն. խորանարդ մետր ջուր բաց թողնել:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ թույլատրեց Սևանա լճից հողատարածքների ոռոգման նպատակով մինչև 169 մլն. խորանարդ մետր ջուր բաց թողնել: 

Ինչպես պարզաբանեց գյուղնախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, չնայած նրան, որ ձմեռն այս տարի բավականին ձնառատ էր, ջրամբարներում ջրի պակաս կա:

«Շատ տեղերում հավաքված ջուրը նախորդ տարվանից 1,5-2 անգամ պակաս է»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքերով՝ խնդիրն այն է, որ անհրաժեշտ ջրային պաշարների կուտակման համար անձրևի տեսքով տեղումներ են պետք, որոնք թույլ չեն տալիս ձյանը ներծծվել գրունտի մեջ:

«Այս տարի դեռևս անձրև դեռևս քիչ է եղել: Սակայն դա չի նշանակում, որ մենք այդ ջուրը Սևանից կվերցնենք: Մոտակա օրերին երկրի տարածքում անձրևներ են սպասվում, և դեռ պարզ չէ, թե որքան ջուր մեզ պետք կլինի»,- նշեց նա: 

Սևանա լիճը Կովկասի ամենախոշոր բարձր լեռնային լճերից մեկն է։ Գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։Սևանա լիճը  խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում:--0--