Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Մոտ 171 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում 2018թ.–ից. վարչապետ

25.07.2023, 14:50
2018թ.–ի մայիսից և մինչ օրս Հայաստանում ստեղծվել է մոտ 171 հազար նոր աշխատատեղ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ
Մոտ 171 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում 2018թ.–ից. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. 2018թ.–ի մայիսից և մինչ օրս Հայաստանում ստեղծվել է մոտ 171 հազար նոր աշխատատեղ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության գոտում։ Վարչապետի խոսքով, այս տարվա հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ` 719 224 տեղ։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, աշխատատեղերի թիվն ընթացիկ տարվա հունիսին 38 224–ով կամ 5,6%–ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։–0–